Материалы

Ավագ Ուրբաթը Վիրահայոց թեմում

2021 թվականի ապրիլի  2-ին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում կատարվեցին Ավագ Ուրբաթ օրվա արարողությունները: Ավագ Ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:

Այս Սուրբ Խորհրդին հաղորդակից լինելու սրտագին փափագով եկեղեցասեր կանայք ծաղիկներով ու ճյուղերով զարդարեցին Տիրոջ գերեզմանը: Այնուհետև   հավատացյալ հայորդիները համախմբվեցին Թեմի տարբեր եկեղեցիներում միասնական աղոթքի և Տիրոջ չարչարանքներին հաղորդակից լինելու համար։ Այդ օրը թեմի եկեղեցիներում առավոտյան ժամերգությունից հետո տեղի ունեցավ Խաչելության կարգ:

1

Թբիլիսիի  Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, Վիրահայոց թեմի առաջնորդ  հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի  հանդիսապետությամբ և օրհնությամբ,  երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում, կատարվեց Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը պտտեցրին եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:

Ավարտին, Տիրոջ Սրբալույս Գերեզմանի անուշաբույր ծաղիկները բաժանվեցին հավատացյալներին։

1

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են