Материалы

Հայոց ցեղասպանությանը նվիրված բարեխոսական կարգ Թբիլիսիի Սբ.Էջմիածին եկեղեցում

2021 թվականի ապրիլի 24-ին, ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների,  Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, թեմի հոգևորականաց և սարկավագաց դասի մասնակցությամբ, տեղի ունեցավ  բարեխոսական կարգ:

Եկեղեցական արարողությանը  ներկա էին  Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, դիվանագետներ,  համայնքային կառույցների  ղեկավարներ, մտավորականներ, թբիլիսահայ հասարակայնության անդամներ:

Ներկաները  մոմեր վառեցին սուրբ նահատակների  հիշատակին: Իսկ թեմի «Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները ձայնակցեցին Սուրբ խորանից հնչող «Տերունական աղոթքին»:

Հընթացս  Սուրբ կարգի,  հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը ներկաներին ուղղված իր խոսքում արձանագրեց  20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունը, անդրադարձ կատարեց 2020 թվականի սեպտեմբերյան 44-օրյա պատերազմին, որտեղ կրկին  մահասարսուռ արհավիրքի զոհ դարձավ հայ ժողովրդի մի զանգվածը՝ Արցախի բնակչությունը, որտեղ շարունակվեց թշնամու բարբարոսական քաղաքականությունը՝ հողին հավասարեցնելով հայկական մշակութային, պատմական և հոգևոր կոթողները:

Խոնարհվելով  Հայոց Ցեղասպանության մեկ ու կես  սրբադասված նահատակների հիշատակին, Հայր Սուրբը թբիլիսահայությանը սիրո և միասնության կոչ արեց, հորդորեց դասեր քաղելով  Մեծ Եղեռնի և  ոչ հեռավոր դեպքերից, չբաժանել  ազգին և ժողովրդին, այլ  ամենուրեք հպարտությամբ կրել հայի անունը: 

Հավարտ բարեխոսական կարգի, ներկաները ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի խաչքարի մոտ:

Ապրիլի 24-ին հիշատակի պատարագներ և բարեխոսական կարգ կատարվեց  Վիրահայոց թեմի տարբեր եկեղեցիներում,  բողոքի ակցիաներ, քայլերթեր և խաղաղ հանրահավաքներ տեղի ունեցան Թբիլիսիում, Վրաստանի հայաբնակ քաղաքներում և շրջաններում:

20210424

20210424

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են