Թբիլիսահայ հավատացյալն իր հետ տանում էր Տիրոջ Սուրբ գերեզմանից բերված կրակը
2021 թվականի մայիսի 2-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, հանգրվանել էր Երուսաղեմում, Սուրբ Հարության տաճարից, Տիրոջ Սուրբ գերեզմանից բերված Սուրբ կրակը:
Վաղ առավոտից, ամբողջ օրվա ընթացքում, թբիլիսահայ հավատացյալները հնարավորություն ունեցան իրենց տները տանելու Սուրբ կրակը:
Ցանկացած կանթեղ, որ վառվում է Աստծու գերեզմանի տաճարում, արդեն հզոր, հրաշագործ ուժ ունի ցանկացած հավատացյալի համար։
Հիսուս Քրիստոսի գերեզմանից բերված Սուրբ կրակը, որն ունի լույսի և հույսի խորհուրդ, քրիսստոսասեր հավատացյալներին ու նրանց ընտանիքներ է բերում Տիրոջ և Փրկչի ամենազոր օրհնությունը: