Материалы

Նախընտրական այց Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցի

2021 թվականի օգոստոսի 27-ին, տեղական ինքնակառավարման մարմինների պատգամավորների նախընտրական քարոզչության շրջանակներում,  Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի այցելեց «Վրացական երազանք» կուսակցությունից Թբիլիսիի Սակրեբուլոյի Սամգորիի շրջանի մաժորիտար պատգամավորի թեկնածու  Ռևազ Սոխաձեն:

Առաջնորդական նստավայրում կայացավ Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիպումը  պատգամավորի թեկնածուի հետ:

Զրույցի ընթացքում Թեմակալ առաջնորդը  խոսեց հինավուրց Սուրբ Գևորգ եկեղեցու, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիների,  եկեղեցաշինության և  թեմի  խնդիրների մասին:

Հյուրը դիտեց  եկեղեցում պահպանվող  կրոնական գրքերը, եկեղեցական իրերը, հետաքրքվեց  Թբիլիսիում  պատմականորեն գոյություն ունեցող, սակայն այսօր չգործող հայկական եկեղեցիների հարցերի, ինչպես նաև հայ հավատացյալների՝ եկեղեցու շուրջ համախմբվածության, ծիսական արարողություններին մասնակցության  մասին:

Այնուհետև Ռևազ Սոխաձեն հգշ. Տեր Կիրակոս վարդապետի առաջնորդությամբ, եղավ Հայոց Եկեղեցում,  հիանալով  նրա  գեղեցկությամբ և զորությամբ,  հետաքրքրվեց բակում հուղարկավորված տապանաքարերով  և իր խոնարհումը բերեց ժողովուրդների բարեկամության անմահ երգիչ Սայաթ-Նովայի շիրմաքարին:

240837521 6280404118668956 8226836578588228510 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են