Материалы

Ղաուրմա գյուղում՝ խաչքարի բացում և օրհնություն

2021 թվականի օգոստոսի 29-ին, Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղում տեղի ունեցավ  խաչքարի բացման  և օրհնության կարգ: Հիրավի, խաչքարը, որը հիշատակի խորհուրդ ունի, օրհնվեց որպես հարատևության, սրբության և զորության խորհրդանիշ:

Խաչքարի  բացման և օրհնության կարգը հանդիսավոր էր: Այստեղ էին հավաքվել Նինոծմինդայի  քաղաքապետի պաշտոնակատար  Անիվարդ Մոսոյանը, Սակրեբուլոյի նախագահի պաշտոնակատար Վահան Արոյանը, ՋԱՀ-ի ներկայացուցիչ Սամվել Մկոյանը և այլ պաշտոնատար անձինք: 

Խաչքարը տեղադրվել է  ծնունդով ղաուրմացի, այժմ ռուսաստանաբնակ Սայաթ Մկրտչյանի նախաձեռնությամբ և բարեգործությամբ, քանդակագործն է Արա Ղարսլյանը: Բարերարի խոսքերով, խաչքարը գյուղը չլքելու նպատակ ունի,  որպեսզի այն չդառնա սոսկ հիշատակի խաչքար, այլ իր մեջ պահպանի նաև ապրելու  խորհուրդը:

Խաչքարի օրհնության կարգը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի նախագահությամբ և Նինոծմինդայի  հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի  մասնակցությամբ:

Թեմակալ առաջնորդն իր օրհնությունը և գնահատանքը  հղեց բարերարին և նրա ընտանիքին, կարևորեց աղբյուրի առկայությունը, որը գյուղը շենացնելու, զարգացնելու  և կյանքի խորհուրդ ունի:

Թեև  համավարակի պատճառով  սահմանափակ էր ներկաների թվաքանակը, այնուամենանիվ  տեղացիները երախտիքի  խոսքերով գնահատեցին բարերարի  նախաձեռնությունը:

Այցի շրջանակներում Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը  այցելեց  Հեշտիա գյուղի ծնունդ, ճանաչված  բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանի տուն-թանգարանը և իր օրհնությունը բերեց Հովսեփյան ընտանիքի անդամներին, ովքեր սրբությամբ պահում և ընթերցասեր հասարակայնությանը ճանաչելի են դարձնում վաղամեռիկ բանաստեղծի  գրական ժառանգությունից նորանոր էջեր:

241016189 4305062366242777 7277918072974178888 N

240993634 4305062356242778 4482876551009397090 N

242335008

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են