Հոգեհանգստյան արարողություն Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ Եկեղեցում
2021 թվականի սեպտեմբերի 27-ին լրացավ Արցախյան դաժան պատերազմի մեկ տարին: Այդ օրը Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, թեմակալ առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, հոգևորականաց և սարկավագաց դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ շուրջ 5 հազար զոհերի հոգու խաղաղության համար: Ծխացող խունկն ու վառվող մոմերը դարձան ապրողներիս խոնարհումը անմեղ զոհերի հիշատակին: