Материалы

Գույների սիմֆոնիա- Տիգրան Հակոբյանի կտավների ցուցահանդես-վաճառք

2022 թվականի մարտի 12-ին, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությամբ և հանդիսապետությամբ, թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց  շնորհաշատ նկարիչ, վերականգնող-վերանորոգող Տիգրան Հակոբյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդես-վաճառքը:

Ծննդով ՀՀ Գյումրի քաղաքից, Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի և Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստական ակադեմիայի շրջանավարտ  գեղանկարչի կտավների ներկապնակը ընդարձակ է. դահլիճի  պատերը զարդարել էին  Աստվածաշնչյան թեմաներով ծավալուն կտավներ, պատմական հայրենիքի հուշարձանների, մարդկային բնավորության գծերի, չարի ու բարու հաղթանակի, տրամադրություն ստեղծող բնանկարների մասին հեղինակի անձնական  մտորումներն ու պատկերացումները, դառնալով արվեստագետի ստեղծագործական լայն մտահորիզոնի վկայություն:

275621738

Բացելով ցուցահանդես-վաճառքը, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը արձանագրեց շնորհալի արվեստագետի աշխատանքների աշխարհագրությունը, ընդգծեց տարբեր երկրներում նրա գործունեության տարիները, այդ թվում նաև  Վատիկանում իրականացված տարբեր սրբապատկերների վերանորոգչական և վերականգնողական աշխատանքները, կարևորեց այն, որ  նկարիչը աշխատանքներն  արարում է միայն բնական ներկերով, ինչը բարձրացնում է նրա կտավների  ինքնատիպությունը և  որակը: 

Բարձր գնահատելով  Տիգրան Հակոբյան նկարչի ակնածանքն ու սերը Հայոց եկեղեցիները զարդարող սրբապատկերների նկատմամբ, արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը բարձրաձայնեց վերջինիս անշահախնդիր նվիրումը Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու սրբապատկերների վերանորոգման գործին:

Հիշեցնենք, որ ցուցահանդես-վաճառքը կարող եք դիտել մինչև մարտի 21-ը, ամեն օր, բացի երկուշաբթի օրվանից, ժամը 11:00-ից մինչև 19:00:

275526545

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են