Материалы

Սբ. Պատարագ՝ նվիրված Սբ. Գրիգոր Լուսավորչի «Մուտն ի Վիրապ» տոնին

2022 թվականի ապրիլի 2-ին,  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Հայոց առաջին Հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակին նվիրված երեք տոներից առաջինը՝ Սրբի մուտն ի Վիրապ:  Համաքրիստոնեական սրբի տոնին բացվեցին Հայոց Եկեղեցիների վարագույրները և հավատացյալները ունեցան հաղորդություն ստանալու հնարավորություն:

Այդ օրը  Հայաստյայց Եկեղեցին հիշատակում է Սուրբ Գրիգոր Լուսավորչին Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը նետելը և այնտեղ 13 տարիների ընթացքում կրած սոսկալի չարչարանքները։

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությամբ, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում  Խորհրդավոր օրվան նվիրված  Սուրբ Պատարագ մատուցեց հոգևոր սպասավոր արժ. Տեր Վիրապ քահանա  Ղազարյանը:

277576738

Հընթացս Սբ. Պատարագի, Պատարագիչ-քահանան քարոզի խոսք ասաց օրվա խորհրդի մասին: Ներկաները հետաքրքրությամբ ունկնդրեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական հավատքի համար կրած չարչարանքների, 13 տարիների ընթացքում դրսևորած մեծ կամքի, դիմադրության ուժի և Աստծուն ու Քրիստոսին նվիրվածության մասին: Այդ տարիները սարսափելի էին։ Նա վիրապում մնում էր  օձերի, սողունների հետ, սակայն զգալով Աստծո ներկյայությունը՝ չէր հանձնվում։ Աստված էր, որ ուժ տվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչին, որ մնա մութ զնդանում և սպասի օրվան, երբ դուրս է գալու, դասվելու է սրբերի շարքին և քարոզելու է Լույսը։

Վիրապից դուրս գալով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը սկսեց քարոզել քրիստոնեությունը և դարձավ Հայոց Եկեղեցու առաջին հովվապետը։

Հավատացյալները մոմեր վառեցին Սբ. Գրիգոր Լուսավորչի հիշատակին, իրենց աղոթքում հայցելով համաքրիստոնեական սրբի բարեխոսությունը: Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սրբի, տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են