Материалы

Ոտնլվայի և խավարման արարողությունները Թբիլիսիի հայոց եկեղեցիներում

2022 թվականի ապրիլի 14-ին, Ավագ Հինգշաբթի օրը, առավոտյան Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ:

Պատարագիչ քահանա հայրերը հավատացյալներին քարոզ խոսեցին Քրիստոսի  Սուրբ Հաղորդության հաստատման մասին:

Այնուհետև Եկեղեցիներում կատարվեց Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը:

1

Թբիլիսիի Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը, Տիրոջ այս օրինակով,  շարականների երգեցողության ներքո, եկեղեցու խորանին ծնկաչոք լվաց տասներկու մանուկների ոտքերը և օծեց օրհնված յուղով: Արարողությունից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին:

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվեց Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը:

2

Վիրահայոց թեմի եկեղեցիներում, ի մասնավորի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Թեմակալ առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի  նախագահությամբ կատարված արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցրեցին Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:

Հընթացս խավարման կարգի հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը  ներկա հավատացյալներին  հորդորեց Տեր Հիսուսին հավատարմության ուխտ անել, ապրել քրիստոնեական սիրով և երբեք չդավաճանել Աստվածորդուն:

Խավարման կարգ կատարվեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի մյուս եկեղեցիներում ևս:

3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2022 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են