Հանդիպում Վրաստանի նախագահի նստավայրում
Համայն Վրաստանը ապրիլի 14-ին նշում է մայրենի լեզվի օրը:
2022 թվականի ապրիլի 14-ին, մայրենի լեզվի օրվան նվիրված, Թբիլիսիի Օրբելիանների նախագահական նստավայրում, Վրաստանի նախագահի վարչության նախաձեռնությամբ, կայացավ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը մայրաքաղաքի դպրոցների աշակերտների և բուհերի սովորողների հետ:
Վրաստանի կառավարության խորհրդարանային քարտուղարի ծառայության առաջին կարգի խորհրդատու Կարեն Եղիազարյանի աջակցությամբ, հանդիպմանը հրավիրված էին նաև դպրոցականներ և ուսանողներ վիրահայ համայնքից, հրավիրյալների շրջանում էին Վիրահայոց թեմի երիտասարդական հարցերի բաժնի ներկայացուցիչներ Նինա Սերոպովան և Էմիլ Սարգսյանը:
Հանդիպմանը կայացավ արվեստագետ Շոթա Սագանելիձեի՝ ականավոր վրացի գործիչների հազվագյուտ դիմանկարների ցուցադրություն, ինչպես նաև տեղի ունեցավ մայրենի լեզվին նվիրված վրացական գրի պատմության և զարդանախշ գեղագրության ինստալյացիաների շնորհանդես:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներկաներին շնորհավորեց մայրենի լեզվի օրվա կապակցությամբ: Հանդիպումն անցավ տոնական ջերմ մթնոլորտում: