Материалы

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ներկայացուցիչները կմասնակցեն «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացությանը

2022 թվականի հուլիսի 5-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ և  աջակցությամբ, թեմի երիտասարդական բաժնի (ղեկավար՝ Էմիլ Սարգսյան)  երեք անդամներ՝ Արմենուհի Պոդոսյանը, Աիդա Բազոյան և Բորիս Մզիկյանը ուղևորվեցին Հայաստանի Հանրապետություն, մասնակցելու ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացությանը, որը  կանցկացվը հուլիսի 6-11-ը:

Արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը կմասնակցեն շուրջ  երկու հարյուր երիտասարդներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Ուխտավոր երիտասարդները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Ուխտագնացության ընթացքում կկազմակերպվեն այցեր հայաստանյան սրբավայրեր։

Երիտասարդները կայցելեն նաև Եռաբլուր՝ աղոթք բարձրացնելու «վասն հավատո և վասն հայրենյաց» նահատակված զինվորների հոգիների հանգստության համար։

Ուխտագնացության ժամանակ կանցկացվի ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա կրթական դասընթաց։

ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունները հրավիրվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Մասնակիցները Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի եկեղեցասեր երիտասարդներն են:

29105734

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են