Материалы

Հագեցած և բեղմնավոր օր Վիրահայոց թեմի «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնում

2022 թվականի հոկտեմբերի 9-ը  տոնական դարձավ  Վիրահայոց թեմի  քաղաք Ռուսթավիի «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնում:  Տեղի հայ համայնքի անդամները  մասնակցեցին արժ. Տեր Հովսեփ քահանա Հարությունյանի մատուցած Սուրբ  Պատարագին:

Հընթացս  Սբ. Պատարագի  պատարագիչ քահանան քարոզ խոսեց  Հայոց Եկեղեցու  ազգային տոնի՝ Թարգմանչաց օրվա խորհրդի մասին, ընդգծելով  Սուրբ վարդապետներ Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու  մեծ դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում և  եկեղեցու պատմության մեջ:

Արժ. Տեր Հովսեփ քահանան փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի  օրհնությունը  և բարեմաղթանքները  Թարգմանչաց տոնի առիթով և կատարեց մանուկների օրհնության կարգ:  Ռուսթավի նախակրթարանի սաներին  բաժանվեց նաև  տոնական օրվա նվերներ:

Ռուսթավիի հայ համայնքը , միանալով տոլմայի փառատոնին, իր մասնակցությունը բերեց ավանդական միջոցառմանը և կենտրոնում  կազմակերպեց  ազգային այս ճաշատեսակով  հյուրասիրություն:  Հայ տիկինների պատրաստած տոլմայով  օրը դարձավ  ուրախ և հագեցած քաղաք Ռուսթավիի Սբ. Գրիգոր Նարեկացի կենտրոնում:

3109847

31109788

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են