Материалы

Վերաօծվեց Կորխ գյուղի Սուրբ Ստեփանոս Եկեղեցին

Սույն թվականի հոկտեմբերի 29-ին Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղում, ձեռամբ Արմավիրի Թեմի Բարեխնամ Առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի ու մասնակցությամբ Վիրահայոց Թեմի Առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանի, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայկական համայնքերի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանի, Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի, Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանի, Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանի, տեղի ունեցավ Կորխ գյուղի նվիրյալ զավակների օժանդակությամբ վերականգնված Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և բազմաթիվ հյուրեր: Կորխում հոգևոր հայրերին դիմավորեցին ավանդական աղ ու հացով: Բարձրաշնորհ Սիոն Սրբազանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց եկեղեցու վերաբացման կապակցությամբ: Այնուհետև տեղի ունեցավ դռնբացեքի արարողությունը, որին հաջորդեց եկեղեցու օծման կարգը: Արարողության ընթացքում Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանն ու Արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը ջրով ու գինով լվացին եկեղեցու Սուրբ Սեղանը, 16 սյուները և մկրտության ավազանը: Ապա Բարձրաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը Սրբալույս Մյուռոնով կատարեց եկեղեցու օծումը: Այնուհետև կատարվեց մատաղի օրհնություն: Տոնական օրն ավարտվեց ժողովրդական տոնահանդեսով:

312662629 5603678533047814 7198315803645812342 N

312453790 5603678543047813 2536366619238418920 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են