Материалы

Բորջոմում կայացավ Վրաստանի Կրոնի գործակալության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի վարժանք

2022 թվականի նոյեմբերի 8-ին Բորջոմում, «Բորջոմի Լիկանի»  հյուրանոցում,  Կրոնի  հարցերով պետական գործակալության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) կազմակերպմամբ, մեկնարկեց «Կրոնի ազատությունը և երեխայի լավագույն հետաքրքրություններ» եռօրյա վարժանք: Վարժանքին ի թիվ Վրաստանի տարբեր  կրոնական համայնքների առաջնորդների,  մասնակցում էին նաև  Վիրահայոց թեմի  առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ  Դավթյանը և  Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Շահումյան, Կարմիր և Աղքյորփի  գյուղերի հոգևոր հովիվ  հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ  Յազիչյանը:

Sfn

Միասնական վարժանքի նպատակն է  երեխաների իրավունքների պաշտպանության հարցերում կրոնական  առաջնորդների գիտելիքի  խորացումը  և  այնպիսի կարևոր թեմաների մասին իրազեկումը, ինչպիսիք են  ՄԱԿ-ի երեխաների իրավունքների  կոնվենցիան և  դրա չորս ընդհանուր սկզբունքները, Վրաստանի երեխաների  իրավունքների օրենսգիրքը, երեխաների պլանային պատվաստումը, COVID 19-ի դեմ պատվաստումը և երեխաների նկատմամբ բռնությունը:

Վարժանքը բացեցին և հանդիպման մասնակիցներին  ողջունեցին  Կրոնի հարցերով պետական գործակալության  նախագահ  Զազա Վաշախմաձեն և  Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի  ներկայացուցիչ,  դոկտոր Ղազան Խալիլը: Վերջիններս իրենց խոսքում կարևորեցին  գործակալության և  Մանկական  հիմնադրամի  համագործակցության նշանակությունը Վրաստանում  երեխաների  իրավունքների  պաշտպանության գործում:

Sfn

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են