Материалы

«Գարի Դավթյանի տուն» տիկնիկային թատրոնը հյուրընկալեց ռուսթավցի երեխաներին

2022 թվականի նոյեմբերի 11-ին, Վիրահայոց թեմի «Սբ. Գրիգոր Նարեկաց»  հոգևոր կենտրոնի      սաները  հյուրընկալվեցին  Թբիլիսիի «Գարի Դավթյանի տուն» տիկնիկային թատրոնում:

Տիկնիկային թատրոնի տնօրեն տիկին Ժաննա Դավթյանը սիրով ընդունեց Հոգևոր կենտրոնի  «Նաիրի» նախակրթարանի և հայերենի ուսուցման դասարանի, թվով 14 սաների՝  Աիդա Փոլադյանի և Անի Մինասյանի առաջնորդությամբ: Հոգևոր կենտրոնի ղեկավար արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա  Հարությունյանը ողջունեց «Գարի Դավթյանի տան»  տնօրենին  և փոխանցեց Վիրահայոց թեմի  առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությունը  ռուսթավցի  երեխաներին հյուրընկալելու համար:

Տիկին Ժաննան սիրով ներկայացրեց  թատրոնում  տեղ գտած տիկնիկ կերպարներին, պատմեց դրանց ստեղծման խորհրդանշական  բովանդակությունը: Այնուհետև  ռուսթավցի երեխաներին ցույց տվեց հատված տիկնիկների դերակատարումով:

Անսահման մեծ էր փոքրիկների ուրախությունն ու հիացմունքը  տիկնիկների հեքիաթային աշխարհում լինելու, նրանց հետ շփվելու հնարավորությունից:

 Ռուսթավիի «Սբ. Գրիգոր Նարեկացի» հոգևոր կենտրոնի  ղեկավարությունը,  ուսուցիչները և ծնողները իրենց  շնորհակալությունն են հայտնում «Գարի Դավթյանի տուն» տիկնիկային թատրոնին և անձամբ տնօրեն Ժաննա Դավթյանին՝ ռուսթավի երեխաների օրը  տպավորիչ և անմոռանալի դարձնելու համար:

613962011898 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2022 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են