Материалы

Անգլերենի բաց դաս՝ Հովհ. Թումանյանի տանը՝ Թումանյանի ստեղծագործություններով

Նոյեմբերի 25-ին Թբիլիսիի թիվ 104 դպրոցի 3-րդ դասարանի սաները Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում անցկացրին անգլերենի բաց դաս՝ նվիրված Հովհաննես Թումանյանին (ուսուցչուհի՝ Հռիփսիմե Եղշատյան): Երեխաները ներկայացրին Թումանյանի բանաստեղծությունները, քառյակները երկու լեզուներով՝ հայերեն և անգլերեն: Դասին ներկա էր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը: Դասի ավարտին կենտրոնի աշխատակից Էդիտա Զոհրաբյանը երեխաներին պատմեց «Անհաղթ աքլորը» հեքիաթը՝ «թագավորից ետ վերադարձրած ոսկին բաժանելով երեխաներին»:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են