Материалы

Ճրագալույցի Սուրբ Պատարագ Վիրահայոց Թեմի եկեղեցիներում

2023 թվականի հունվարի 5-ի երեկոյան, Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առաջին տաղավար տոնի կապակցությամբ,Վիրահայոց Թեմի եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Դա Սուրբ Ծննդյան նախատոնակին, եկեղեցիներում մատուցված Ճրագալույցի Սուրբ Պատարագն էր:

Նախատոնակ օրը բազմամարդ էին Թբիլիսիի, Բաթումի, Սամցխե Ջավախքի, Քվեմո Քարթլիի տարածաշրջանների  հայոց եկեղեցիները:  Ըստ ծիսական ավանդույթի,  հավատացյալները եկել էին առաջինը լսելու Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը: Մինչ Սբ. Պատարագի սկսվելը, եկեղեցիներում կատարվեց Երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին օրվան հարիր Սուրբգրային տարբեր հատվածներ:

Հավատացյալներով լեցուն էր Թբիլիսիում գործող հայոց եկեղեցիները՝ Սուրբ Գևորգ առաջնորդանիստը և Հավլաբարի Սուրբ Էջմիածինը:  Վիրահայոց Թեմի առաջնորդ  հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ և Անմահ պատարագ մատուցեց Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Շահումյան, Կարմիր և Աղքյորփի գյուղերի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը, իսկ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում  օրվա Պատարագիչն էր արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը: 

Հգշ. Տեր Զավեն վարդապետն իր քարոզում անդրադարձ կատարեց  Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդի խորհրդին՝ որպես պարգև մարդկությանը մեղքերից ձերբազատվելու,  ցավերն ամոքելու, հույս և ապավեն դառնալու, նրան դեպի Երկնային թագավորություն առաջնորդելու աստվածային ուղի: Հայր Սուրբը   խոսեց  Աստծու կողմից իր մարդացած որդու միջոցով ներշնչած հույսի  և  վստահության մասին, որը հավատացյալին ամուր է պահում  իր հավատքին:

323445

Հավարտ Ս. Պատարագի Թեմակալ առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը  վառեց կենսատու մոմը, որը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը, ով Աստծու Որդին էր և առաջնորդեց  մարդկանց  դեպի ճշմարիտ Լույսը: Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց ներկա հավատացյալներին: Նրանք եկեղեցում վառված ճրագներով իրենց հետ տարան Սուրբ Ծննդյան ավետիսը և աստվածային լույսը:

Սբ. Պատարագի արարողությունից հետո հոգևորականների թափորը շարժվեց դեպի թեմակալ առաջնորդի նստավայր, որտեղ կատարվեց տնօրհնեքի կարգ:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդին և Սուրբ Զատկին նախորդ օրերը կոչում է ճրագալոյց: «Ճրագալոյց» անունը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, որ նշանակում է ճրագ վառել, մոմ վառել: Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագները տանում են իրենց տները: Ըստ Հայոց  Եկեղեցու՝ ավարտվում է Սբ. Ծննդյանը նախորդող մեկշաբաթյա պահոց շրջանը:   Սուրբ ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:

3244676

3242556

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են