Материалы

Հոգեհանգիստ հրդեհից զոհված զինծառայողների հոգիների խաղաղության համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, 2023 թվականի հունվարի 22-ին, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, Պատարագիչ քահանաներ արժանապատիվ Տեր Վիրապ Ղազարյանի և Տեր Սամվել Թորոսյանի գլխավորությամբ, հոգևորականաց և սարկավագաց դասերի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ, հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության համար։  Արժանապատիվ քահանաները մեկ առ մեկ բարձրաձայնեցին 15 զոհվածների անուն-ազգանունները , Բարձրյալից ողորմություն հայցելով նրանց հիշատակին:  Հոգեհանգստյան կարգ կատարվեցին Բաթումի Սուրբ փրկիչ, Ախալքալաքի Սուրբ խաչ, Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցիներում:

Fb Img

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են