Материалы

«Եվրատեսիլ»-ում Վրաստանը ներկայացնող երգչուհին ստացավ Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը

2023 թվականի փետրվարի 5-ին,  Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու իր նստավայրում ընդունեց  «The Voice» շոուի նախագծի հաղթող և «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում Վրաստանը ներկայացնող  Իրու Խեչանովային: Երիտասարդ երգչուհին երախտագիտություն հայտնեց բոլոր հայրենակիցներին իրենց հեռախոսազանգերով և հաղորդագրություններով աջակցության  համար: Վիրահայոց թեմի առաջնորդը շնորհավորեց երիտասարդ երգչուհուն նախագծի մրցույթի եզրափակիչում հաղթանակի հասնելու համար, և Վրաստանը ներկայացնելու պատվին արժանացած շնորհալի երգչուհուն տվեց իր հայրական օրհնությունը: Հայր Սուրբը հույս հատնեց, որ հայազգի երգչուհին արժանապատվորեն կներկայացնի  Վրաստանը «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում: «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթը կանցկացվի Լիվերպուլ քաղաքում, մայիսի 9-13-ը:                                                                           Վիրահայոց թեմի մամլո դիվան«Եվրատեսիլ»-ում Վրաստանը ներկայացնող երգչուհին ստացավ  Վիրահայոց թեմի առաջնորդի  օրհնությունը   2023 թվականի փետրվարի 5-ին,  Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու իր նստավայրում ընդունեց  «The Voice» շոուի նախագծի հաղթող և «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում Վրաստանը ներկայացնող  Իրու Խեչանովային: Երիտասարդ երգչուհին երախտագիտություն հայտնեց բոլոր հայրենակիցներին իրենց հեռախոսազանգերով և հաղորդագրություններով աջակցության  համար: Վիրահայոց թեմի առաջնորդը շնորհավորեց երիտասարդ երգչուհուն նախագծի մրցույթի եզրափակիչում հաղթանակի հասնելու համար, և Վրաստանը ներկայացնելու պատվին արժանացած շնորհալի երգչուհուն տվեց իր հայրական օրհնությունը: Հայր Սուրբը հույս հատնեց, որ հայազգի երգչուհին արժանապատվորեն կներկայացնի  Վրաստանը «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում: «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթը կանցկացվի Լիվերպուլ քաղաքում, մայիսի 9-13-ը:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են