Материалы

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության անդամների այցը Թբիլիսիի Սբ.Էջմիածին եկեղեցի

2023 թվականի մարտի 10-ին, պաշտոնական այցով Վրաստանում գտնվող  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց  Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցի: Բարձրաստիճան հյուրերին դիմավորեցին Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը, հոգևորականաց դասը, աշխարհիկ անձնակազմը: Պատվիրակության կազմում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԿԳՄՍն արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Մարիամ Գիգոյանը և ուրիշներ: Հյուրերի հետ էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

  Մայր հայրենիքի կրթության ոլորտի  ղեկավարները եկեղեցում մոմեր վառելուց և Սուրբ տաճարի պատմությանը թեմակալ առաջնորդի կողմից իրազեկվելուց հետո, դիտեցին  բակում  վեր խոյացած հայ-վրացական բարեկամության խաչքարը, այստեղ հանգրվանած հուշարձանային քարե  մասունքները  և  բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի հուշարձանը:

Այնուհետև պատվիրակության անդամները  տեղափոխվեցին «Հայարտուն» կենտրոն, որտեղ կենտրոնի «Ներսես Շնորհալի»  մանկա-պատանեկան երգչախումբը (խմբավար՝ Մ. Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյան) հյուրերին  ողջունեց ՀՀ և Վրաստանի պետական օրհներգների կատարմամբ:

33143644

«Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը ներկայացրեց կենտրոնի կրթամշակութային գործունեությունը, կարևորելով  աճող սերնդի հայեցի դաստիարակության   և հայրենիքի հետ կրթական-մշակութային կապերի խորացման ուղենիշ հանդիսացող  հայոց լեզվի, մշակույթի, ավանդույթների պահպանումը:

Տիկին նախարարը անթաքույց գոհունակությամբ արժևորեց կենտրոնի գործունեությունը, խոստացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կյանքի կոչվող տարբեր կրթական նախագծերում (ուսուցիչների վերապատրաստում, դպրոցականների և երիտասարդության շրջանում տարբեր մշակութային և մարզական փառատոներ և մրցույթներ) ընդգրկել վիրահայության ներուժը, ինչը կնպաստի աճող սերնդի մոտ ազգային հպարտության, հայրենիքին նվիրվածության ամրապնդմանն ու խորացմանը:

3314602

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են