Материалы

ՃՐԱԳԱԼՈԻՅՑԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ

2023 թվականի ապրիլի 8-ին, Ավագ շաբաթ օրը երեկոյան, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի Սուրբ Պստարագ...Այդ օրը, ըստ հատուկ արարողակարգի, վառվում են տաճարի ջահերն ու կանթեղները, բացվում են Եկեղեցու խորանի վարագույրները, և վառվող մոմերով մատուցվում է Սուրբ Պատարագ:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց ՔՎեմո Քարթլիի տարածաշրջանի հոգևոր ծառայող հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը:

Հընթացս Սբ. Պատարագի Պատարագիչ Հայր Սուրբը  անդրադարձ կատարեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության խորհրդին` ի մասնավորի նշելով, որ  առանց Հարության հրաշքի չէր կարող իմաստ ստանալ Քրիստոսի զոհաբերությունը՝ Նրա չարչարանքները, Նրա խաչելությունն ու Նրա մահը: Սրբազան Հայրը, դիմելով ներկաներին, հորդորեց հարության հավատքով միավորվել, միանալ ու ձերբազատվել ամեն ատելությունից, թշնամանքից, անձնապաշտությունից: Սիրել միմյանց, ինչպես Հիսուս Քրիստոսն էր սիրում բոլորին:

33931100

Մթագնած երկնքում բոցավառվող արևի պես ճառագայթեց  «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը՝ բարի լուրը, որ դարեր շարունակ վերափոխում է մարդկության կյանքը:

Հոգեշնորհ Հայր Սուրբը ազդարարեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը:

Հավատացյալները եկել էին առաջինը լսելու Տեր Հիսուս Քրիստոսի Հարության  ավետիսը:

Հավարտ Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը  հավատացյալներին շնորհավորեց Սուրբ Հարության տոնի առիթով, բարեմաղթեց Վրաստան և Հայաստան աշխարհներին խաղաղություն, առաջընթաց ու զարգացում: Հավատացյալները սիրով միմյանց շնորհավորեցին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեռելներից կենդանություն առնելու համար:

  Թեմակալ առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը

Հավատացյալները իջեցված աշտանակի մոմից վառեցին իրենց մոմերը և Փրկչի օրհնությունն ստացած հնարավորություն ունեցան իրենց հարկերից ներս տանել Հարուցյալ Աստվածորդու կենարար լույսը:

Այնուհետև կատարվեց Սուրբ Հարության տոնից հետո առաջին տնօրհնեքի արարողությունը: Օրհնվեցին հացը, ջուրը և աղը: Եկեղեցու բակում կազմակերպվեց հյուրասիրություն:

33930

339312

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են