Материалы

Քաղաք Ռուսթավիի հայոց կենտրոնի խմբի այցը Թբիլիսիում Թումանյանի հետքերով

2023 թվականի ապրիլի 5-ին, Վիրահայոց թեմի Ռուսթավիի «Սուրբ Գրիգոր Նարեկացի»  հոգևոր-կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի  «Նաիրի » նախակրթարանի սաների, հայերենի ուսուցման դասարանի աշակերտների, ուսուցիչների և ծնողների խումբը,  կենտրոնի ղեկավար արժանապատիվ Տեր Հովսեփ քանահա Հարությունյանի առաջնորդությամբ  և կենտրոնի  ադմինիստրատոր Աիդա Փոլադյանի ուղեկցությամբ,  այցելեց Թբիլիսիի  Լեոնիձեի անվան Գրականության թանգարան:

Այցելուները դիտեցին Հովհ. Թումանյանի մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ այստեղ կազմակերպված «Թումանյանը Տիֆլիսում» ցուցահանդեսը, ծանոթացան  նրա կյանքի և գործունեության հետաքրքրիր դրվագներն արտացոլող լուսանկարներին:

Այնուհետև հյուրերը այցելեցին Վիրահայոց թեմի «Հովհանես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն: Կենտրոնի աշխատակիցներ Գոհար Մազմանյանի և Էդիտա Զոհրաբյանի մեկնաբանությամբ՝  հյուրերը շրջայց կատարեցին Թումանյանի նախկին բնակարանում,  ծանոթացան այստեղ պահպանվող  թանգարանային  նմուշներին: Հարուստ և անջնջելի տպավորություններով՝  նրանք  հրաժեշտ տվեցին Թումանյանի  թբիլիսյան նախկին բնակարանում գործող «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնին:

3376977

3390882

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են