Շահումյանցի մանկավարժների և աշակերտների այցելությունը Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոն
2023 թվականի ապրիլի մեկին, մանկական գրականության միջազգային օրվա առիթով, Մառնեուլիի շրջանի Շահումյան ավանի թիվ 1 հանրային դպրոցի 4-բ դասարանի աշակերտները այցելեցին Հովհանես Թումանյանի Թբիլիսյան տուն-թանգարան, որտեղ անցկացրեցին երկլեզու (հայերեն-վրացերեն) միջոցառում։ Աշակերտները նաև այցելեցին Գ․ Լեոնիձեի անվան գրականության թանգարան, որտեղ դիտեցին «Թումանյանը Տիֆլիսում» ցուցահանդեսը։ Միջոցառումը ավարտվեց այցելությամբ Խոջիվանքի Մեծաց մեծերի պանթեոն, որտեղ գտնվում է Թումանյանի շիրիմը։
Միջոցառումը կազմակերպվել էր «Ես և հասարակությունը» առարկայի երկլեզու ուսուցման ուսուցիչ Անժելա Խաչատրյան-Մարգարյանի կողմից։ Միջոցառմանը մասնակցում էին նաև դպրոցում երկլեզու ուսուցման համակարգող Նանա Ճիթաձեն, 4-բ դասարանի դասղեկ՝ Վիոլետա Սարգսյանը, հայոց լեզվի ուսուցչուհի Աննա Թառանյանը։
Շահումյանի թիվ մեկ դպրոցի մանկավարժները շնորհակալություն են հայտնում Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կրթամշակութային կենտրոնի աշխատակազմին՝ ջերմ ընդունելության համար։