Материалы

Զատկական հյուրասիրություն նախակրթարանում

2023 թվականի ապրիլի 11-ը, հիրավի դարձավ երջանկաբեր Վիրահայոց թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի սաների համար:

Դասասենյակում թևածում էր Սուրբ Քրիստոսի Հարության տոնական տրամադրությունը: Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու խաչի  քավոր Արմեն Պետրոսյանը գեղեցիկ նվերներով եկել էր շնորհավորելու մանուկների Սուրբ Զատիկը: Տարբեր քաղցրավենիքներով, համեղ հյութերով ու գույնզգույն հավկիթներով զարդարված սեղանների շուրջ նստած փոքրիկները գիտեին, որ պետք է ասեն Տերունական աղոթքը,  օրհնվեն սեղանները և հետո սկսեն ձվախաղը  միմյանհց հետ:

Հգշ. Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը և արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը օրհնեցին զատկական նվերները:  Հայր Սուրբը  գնահատանքի  խոսքեր ուղղեց կնքահայր Արմեն Պետրոսյանին՝ եկեղեցու կողքին կանգնելու, գեղեցիկ անակնկալներով եկեղեցու հավատացյալներին ուրախացնելու, երեխաների համար զատկական հյուրասիրություն կազմակերպելու  համար:  Գնահատեց նաև  «Հայարտան» ղեկավար Եվգենյա Մարկոսյանի նվիրումը՝ նախակրթարանի սաներին հայոց Եկեղեցու նկատմամբ սիրո ու հարգանքի ոգով դաստիարակելու  գործին:    

Ուրախ տրամադրությունը, մանկական երջանկությունը  համակեց բոլորին: Իրավամբ,  հետաքրքիր ու ակնածանքով հագեցած օրը դարձավ անմոռաց նախակրթարանի  թե՛ փոքրերի  և թե՛ մեծերի համար:    

34100035

340389

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են