Материалы

Հովհաննես Համբարձումյանի հեղինակային համերգը՝ նվիրված Սբ. Հարության տոնին

2023 թվականի ապրիլի 12-ին, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի ամերգային Մեծ դահլիճում կայացավ շնորհաշատ  երգահան  և  դիրիժոր Հովհաննես Համբարձումյանի հեղինակային երեկոն: Համերգը նվիրված էր Մեր Տեր Հիսուս Քրիստոսի  Հրաշափառ Հարության տոնին: Հեղինակային համերգի հովանավորը և կազմակերպիչն  էր  Վիրահայոց թեմը: 

Համերգի խորհուրդը հոգևոր թեման էր՝ արտացոլված բազմաթիվ  փառատոների և մրցույթների մասնակից, տարբեր մրցանակների դափնեկիր  Հովհաննես Համբարձումյանի ստեղծագործություններում: Համերգին իրենց փայլուն կատարումներով  մասնակցեցին  տաղանդավոր և ճանաչված  դաշնակահար  Մամիկոն Նահապետյանը, բազում փառատոների և մրցույթների դափնեկիր Նատալյա Բոեվան (մեցցո-սոպրանո) և  կլարնետահար, Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի ասիստենտ-պրոֆեսոր Դիմիտրի Բոքոլիշվիլին:

1N6A6824

Համերգին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել  Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը, ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, տարբեր երկրների դիվանագետներ, պետական կոնսերվատորիայի ղեկավարներ, դասական երաժշտության  մասնագետներ, հասարակայնության  ներկայացուցիչներ:

Հիանալի կատարումներով միմյանց հաջորդեցին երաժիշտ Համբարձումյանի  10 ստեղծագործություն, ընդորում նաև իր ծնողների հիշատակին նվիրված Թումանյանի բանաստեղծության տողերով գործը, որը հնչեց Նատալյա Բոեվայի  կատարմամբ:

Գեղարվեստական բարձր մակարդակով և յուրահատուկ մեղեդայնությամբ հնչող համերգի  տպավորության ներքո  հանդիսատեսը երկար  ժամանակ հոտընկայս ծափահարում էր  կատարողներին, իր  գնահատականը արտահայտելով ջերմ  օվացիայով:  

Վերջում Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը գնահատանքի խոսքեր ուղղեց Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտներին համերգը բարձր մակարդակով ներկայացնելու և հիասքանչ տրամադրություն ստեղծելու համար, և ճանաչված երաժիշտներ  Հովհաննես Համբարձումյանին ու  Մամիկոն Նահապետյանին փոխանցեց դեսպանության պատվոգրեր:

1N6A6949

1N6A6936

1N6A6866

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են