Материалы

Ք. Ռուսթավիում Սուրբ Հարության տոնը և Ծաղկազարդը տոնվեց միասին

2023 թվականի ապրիլի 16-ին, ք.Ռուսթավիի հայ համայնքը, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությամբ, թեմի Ռուսթավիի «Սբ.Գրիգոր Նարեկացի»հոգևոր, կրթամշակութային կենտրոնում տոնեց  Կրկնազատիկը՝ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը:

Կենտրոնի հոգևոր հովիվ արժ. Տեր Հովսեփ քահանա Հարությունյանի մատուցած Սբ. Պատարագից հետո, տեղի ունեցավ զատկական հանդիսություն, որին մասնակցում էին նաև Թբիլիսիից ժամանած հյուրեր: Օրհնվեցին գույնզգույն հավկիթները և տոնական սեղանները: Ավանդական ձվակռվին մասնակցում էին թե՛ մեծերը, թե՛ փոքրերը: Օրն ավարտվեց Սուրբ Հարության պարգևած բարձր տրամադրությամբ և ամենուրեք տարածվող զատկական շնորհավորանքով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց» «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» ավետիսով:

340843

 

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են