Բողոքի խաղաղ հանրահավաք Թբիլիսիում
2023 թվականի ապրիլի 24-ին Թբիլիսիում, Թուրքիայի դեսպանության մոտ կազմակերպվեց բողոքի խաղաղ հանրահավաք: Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական և համայնքային դրոշներով ու բողոքի պաստառներով մասնակիցները քայլերթով, տրանսպորտային ոստիկանության ուղեկցությամբ, հասավ դեսպանության մոտ: Ի տարբերություն անցած երկու տարիներին, այս անգամ տարածքում անդորր էր տիրումը, շուրջբոլոր չէր խլացվում բարձրաձայն հնչող երաժշտությամբ:
Բողոքի խաղաղ գործողությունը բացեց «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Միրզոյանը, ով ներկաներին իրազեկեց իր նկատմամբ իրականացված հարձակումը: Օրհնության խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի հոգևոր սպասավոր արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը:
Այնուհետև իրար հաջորդեցին ելույթները, որոնք հնչում էին տարբեր լեզուներով և դարձան պահանջատիրոջ իրավունքով դատապարտման, ճանաչման և հատուցման ոգեկոչում: Հնչեցին նաև բանաստեղծություններ, հայրենասիրական և մարտական երգեր:
Հավելենք, որ ապրիլի 24-ին Ոգեկոչման արարողություններ, բողոքի ակցիաներ և խաղաղ հանրահավաքներ տեղի ունեցան Վրաստանի բոլոր հայաբնակ քաղաքներում, շրջաններում: