Материалы

Բողոքի խաղաղ հանրահավաք Թբիլիսիում

2023 թվականի ապրիլի 24-ին Թբիլիսիում, Թուրքիայի դեսպանության մոտ կազմակերպվեց բողոքի խաղաղ հանրահավաք: Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական և համայնքային դրոշներով ու բողոքի պաստառներով  մասնակիցները քայլերթով, տրանսպորտային ոստիկանության ուղեկցությամբ, հասավ դեսպանության մոտ: Ի տարբերություն անցած երկու տարիներին, այս անգամ տարածքում անդորր էր տիրումը,    շուրջբոլոր չէր խլացվում  բարձրաձայն հնչող երաժշտությամբ:

Բողոքի խաղաղ գործողությունը բացեց «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության  ղեկավար  Արթուր Միրզոյանը, ով ներկաներին իրազեկեց իր նկատմամբ իրականացված հարձակումը: Օրհնության խոսքով  հանդես եկավ Վիրահայոց թեմի  հոգևոր սպասավոր արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը:

Այնուհետև իրար հաջորդեցին ելույթները, որոնք հնչում էին տարբեր լեզուներով և դարձան պահանջատիրոջ իրավունքով դատապարտման, ճանաչման և հատուցման ոգեկոչում: Հնչեցին նաև բանաստեղծություններ,  հայրենասիրական և մարտական երգեր:

Հավելենք, որ ապրիլի 24-ին Ոգեկոչման արարողություններ, բողոքի ակցիաներ և խաղաղ հանրահավաքներ տեղի ունեցան Վրաստանի բոլոր հայաբնակ քաղաքներում, շրջաններում:

342983229

34296756

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են