Материалы

Պատվոգրեր և դիպլոմներ «Ճանաչիր երկիրը քո և ժողովուրդը քո» մրցույթ բանավեճի հաղթողներին

2023 թվականի հունիսի 3-ին Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնը հյուրընկալեց  Վրաստանի հայ օգնության  միության վարչության պատվիրակությանը և «Ճանաչիր  երկիրը քո և ժողովուրդը քո» մրցույթ բանավեճի  հաղթողներին:

Ժողովրդական մեծ բանաստեղծ Հովհ. Թումանյանի  նախկին բնակարանում  հյուրերի հետ շրջայց կատարելուց և էքսկուրսավար Գոհար Մազմանյանի բացատրություն-մեկնաբանությունները ունկնդրելուց հետո, Վրաստանի  ՀՕՄ վարչության ատենապետուհի Կարինե Թադևոսյանը ներկայացրեց մրցույթային հանձնաժողովի  անդամներին և  Հայ օգնության Միության կենտրոնական  վարչության ներկայացուցչին:  

Ներկայացնելով  «Ճանաչիր  երկիրը քո և ժողովուրդը քո» մրցույթ բանավեճի նպատակի, փուլային  կազմակերպչական  գործընթացի և իրականացված աշխատանքների ու ձեռք բերած նվաճումների հետ, տիկին Կարինեն արժևորեց  այն, որ  հայոց պատմությանը նվիրված մրցույթին մասնակցություն են ունեցել Ջավախքի տարածաշրջանի Ախալքալաքի, Ախալցիխեի, Նինոծմինդայի և Ծալկայի շրջանների և հարակից  գյուղերի դպրոցների  ու տարբեր  կենտրոնների 137 աշակերտ: Չնայած նրան, որ  Վրաստանի Ազգային ուսումնական ծրագրով  հանրային հայալեզու դպրոցներում չի դասավանդվում Հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու պատմություն, սակայն մրցույթին մասնակցող 7-ից 11-րդ դասարանների  սովորողները դրսևորել են պատշաճ գիտելիքներ, պատասխանելով առաջադրված հարցերին:  

Image 05 06 23 09 55

Բանավեճ-մրցույթի եզրափակիչը հատել են 16 մասնակիցներ, ընդորում մրցույթային հանձնաժողովի որոշմամբ,  հաղթանական տեղերը  բաշխվել են 2-ական երրորդ և երկրորդ և մեկ առաջին տեղ: Մրցանակային հինգ տեղերի հաղթողները ստացան ՀՕՄ-ի դիպլոմներ  և  հուշանվերներ: Մրցույթ-բանավեճի եզրափակիչ փուլի 16 աշակերտ ստացավ մասնակցության  պատվոգրի: Ատենապետուհի Կարինե Թադևոյանը շնորհակալագրեր  փոխանցեց մրցատյանի անդամներին և «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնին:

Թբիլիսիում գտնվող ՀՕՄ- ի կենտրոնական վարչության անդամ տիկին Համեստ Սասունյանը շնորհավորեց բոլոր մասնակիցներին, մրցույթային հանձնաժողովի անդամներին՝ իրականացրած  լուրջ աշխատանքի համար,  գնահատանքի խոսքեր ուղղեց ատենապետուհի Կարինե Թադևոսյանին՝ ազգանվեր գործունեության ու  Ջավախքի գրասենյակի  կողմից արգասաբեր, բարեսիրական  ծրագրեր իրականացնելու  համար:

Վերջում իրենց կարծիքներն արտահայտեցին հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը, ովքեր բարձր գնահատեցին մրցույթ բանավեճի  նպատակը, որի իրականացումը  լրացնում է      հայրենասիրական գաղափարներով   սերունդներին դաստիարակելու և ոգեշնչելու  պակասը,  որը հագեցնելու կենարար աղբյուրը  Հայոց պատմության  և գրականության  հավուր պատշաճի իմացությունն է:  

Image 05 06 23 09 55

Օրհնության  խոսքով միջոցառումը եզրափակեց «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնի հոգևոր տեսուչ արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը: Վերջինս  ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հայրական օրհնությունը և հաջողություններ մաղթեց ՀՕՄ բարեգործական ընկերության գործունեությանը ու բանավեճի բոլոր մասնակիցներին: Տեր Կիրակոսը կարևորեց  Հայոց Եկեղեցու  պատմության էջերի  իմացության, քրիստոնեական հավատքի  ճանաչողության տեսանկյունից նույնպես  նման  մրցույթ բանավեճ անցկացնելու  անհրաժեշտությունը:  

Մրցանակաբաշխության հետաքրքիր օրն ավարտվեց  Թբիլիսիի Հայոց Եկեղեցիներ, Խոջիվանքի  հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն, քաղաքի այլ տեսարժան վայրեր  և  պատմական Մցխեթայի եկեղեցական համալիր այցելությամբ:

Image 05 06 23 09 55

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են