Материалы

Հերթական հանդիպման թեման էր «Երիտասարդների դերը հանրային քաղաքականությունում»

2023 թվականի հունիսի 11-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությամբ, «Գոլդեն տուլիպ դիզայն Թբիլիսի» հյուրանոցում կայացավ հանդիպում «Երիտասարդների դերը հանրային քաղաքականությունում» թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին  Թբիլիսիի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ Թբիլիսիից և  մյուս հայաբնական շրջաններից:

Միջոցառման նախաձեռնողը և կազմակերպիչը Վիրահայոց թեմի  երիտասարդության հարցերով բաժինն էր (ղեկավար՝ Էմիլ Սարգսյան), որը  ընդգրկված է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր  փոփոխությունների  համար 2022-2023 թթ.» նախագծում և նախագծի շրջանակներում հանդիպումների ձևաչափով կյանքի կոչվող համանման միջոցառումները: Այդ հանդիպումներում  քննարկվում են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսին է  երկրում ընթացող գործընթացներին երիտասարդների մասնակցության,  նրանց ինտեգրմանը աջակցության, վրացերենի տիրապետման կատարելագործման  և որակյալ կրթություն ստանալու   անհրաժեշտությունը:  

Սույն հանդիպումը վարեց Վրաստանի կառավարության խորհրդարանային քարուղարի  ծառայության առաջին կարգի խորհրդատու Կարեն Եղիազարյանը, ով արդեն երկրորդ անգամ էր հանդիպում հայ երիտասարդների հետ:

 Հետաքրքիր ու տպավորիչ հանդիպման մասնակիցների կողմից միանշանակ հնչեց նման միջոցառումները  շարունակական դարձնելու անհրաժեշտությունը:

Img

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2023 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են