Материалы

«Բարի սամարացի» ընկերության նվերների անակնկալը ապրեցին նաև «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության սաները

2023  թվականի հունիսի 17-ին «Վրաստանի հայ համայնք» հասարական կազմակերպության (նախագահ՝ Արթուր Միրզոյան) գրասենյակ այցելեց Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ բարեշնորհ սարկավագ Գևորգ Ավետիսյանի ուղեկցությամբ:

Հգշ. Հայր Սուրբը  ծանոթացավ վերոնշյալ կազմակերպության գործունեությանը, այստեղ գործող հայերենի ուսուցման, երգի-պարի, վրացերենի, Հ.Մ.Ը.Մ  (Հայկական մարմնամարզական ընդհանուր միություն)  Թբիլիսիի մասնաճյուղի   և մյուս ստեղծագործական խմբակների աշխատանքներին, արժևորեց կազմակերպության ղեկավարների և  հաճախող սաների  ակտիվ մասնակցությունը Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվող  Սուրբ Պատարագներին և եկեղեցական ծիսական արարողություններին, հորդորեց գործունեությունը  շարունակել լայնածավալ և երեխաներին ծանոթացնել  նաև քրիստոնեական հավատքի պատվիրաններին, թերթել Հայոց Եկեղեցու պատմությունը:

Վիրահայոց թեմի առաջնորդը  տարբեր խմբակների  սաներին  և Հ.Մ.Ը.Մ  սկաուտական շարժման մասնակիցներին  բաշխեց իր հայրական օրհնությունը  և բաժանեց «Բարի սամարացի» քրիստոնեական բարեգործական ընկերության նվերները: Տարբեր  հասակի  սաները ապրեցին այն ուրախությունը, որը նրանց պարգևեցին հետաքրքրություններով և գեղեցիկ անակնկալներով լի  տուփերը:

354567566 655335336637649 2804454143576211272 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են