Материалы

«Սամարացու քսակ» կազմակերպության նվերներ «Անի» համույթի անդամներին

2023 թվականի հունիսի 21-ին Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ եկեղեցի էին այցելել Վրաստանի «Ա          նի»  պարային համույթի անդամները:  

Վիրահայոց թեմի առաջնորդ  Հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը, հանդիպելով «Անի» պարային համույթի անդամներին և ղեկավարներին,  իր օրհնությունը բաշխեց համույթի  անդամներին, գնահատանքի խոսքեր ուղղեց համույթի գեղարվեստական ղեկավար Անգելինա Նազարյան-Քոչյանին, ով տասնամյակներ շարունակ անբասիր աշխատանքով  զարգացնում է  հայ մշակույթը Վրաստանում, աճող սերունդներին սովորեցնում է հայ պարարվեստի տարբեր նմուշները և  հաջողությամբ մասնակցում է տարբեր մրցույթների ու  փառատոների: Հայր Սուրբը  հորդորեց վերջինիս շարունակել նվիրական աշխատանքը  ազգային պարարվեստը  մայր հայրենիքից դուրս պահելու, զարգացնելու և տարածելու գործում:

Թեմակալ առաջնորդը  սիրով  «Անի»  պարային համույթի բոլոր անդամներին բաժանեց «Սամարացու քսակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպության նվերները, ուրախություն պարգևելով  նրանց:  

355252932 657498416421341 1046991398929771579 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են