«Սամարացու քսակ» կազմակերպության նվերներ «Անի» համույթի անդամներին
2023 թվականի հունիսի 21-ին Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ եկեղեցի էին այցելել Վրաստանի «Ա նի» պարային համույթի անդամները:
Վիրահայոց թեմի առաջնորդ Հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը, հանդիպելով «Անի» պարային համույթի անդամներին և ղեկավարներին, իր օրհնությունը բաշխեց համույթի անդամներին, գնահատանքի խոսքեր ուղղեց համույթի գեղարվեստական ղեկավար Անգելինա Նազարյան-Քոչյանին, ով տասնամյակներ շարունակ անբասիր աշխատանքով զարգացնում է հայ մշակույթը Վրաստանում, աճող սերունդներին սովորեցնում է հայ պարարվեստի տարբեր նմուշները և հաջողությամբ մասնակցում է տարբեր մրցույթների ու փառատոների: Հայր Սուրբը հորդորեց վերջինիս շարունակել նվիրական աշխատանքը ազգային պարարվեստը մայր հայրենիքից դուրս պահելու, զարգացնելու և տարածելու գործում:
Թեմակալ առաջնորդը սիրով «Անի» պարային համույթի բոլոր անդամներին բաժանեց «Սամարացու քսակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպության նվերները, ուրախություն պարգևելով նրանց: