Материалы

Բարձր գնահատական «Սառա» մոնոներկայացման ռեժիսորին և դերակատարին

2023 թվականի հուլիսի 1-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում ցուցադրվեց «Սառա» մոնոդրաման՝ Սառա Քեյնի մասին: Մոնոդրամայի հերոսուհու՝ Սառայի դերակատարն է շնորհաշատ դերասանուհի Սյուզի Դադյանը: Ռեժիսոր Էլմիրա Սոլոյանի բեմադրությամբ համանուն մոնոդրաման մասնակցեց Armmono միջազգային փառատոնին:

Մոնոներկայացումը մի աղջկա մասին է, ով կյանքի ամենածաղկուն տարիքում կորցրել է տեսողությունը։ Նա պայքարում է հանուն իր երազանքների ու նրան օգնում է այն զգացմունքը, որը տածում է մի տղայի նկատմամբ։

Մոնոներկայացման առաջին իսկ րոպեներից, երիտասարդ դերասանուհին կարողացավ հետաքրքրել թբիլիսահայ հանդիսատեսին: Կարողացավ հաղորդել նրան իր հույզերն ու ապրումները, փոխանցել իր երազանքները, նպատակին հասնելու  համար չխնայելով կամք ու ջանք:

Դերասանուհին ճիշտ դիմախաղով, ձայնի ելևէջներով, դեմքի արտահայտությանը համահունչ   շարժումներով բացում է 28-ամյա երիտասարդ աղջկա՝ Սառա Քեյնի  հոգեկան ծանր ապրումները, ով միայնության վախով համակված՝ կորցրել է կյանքում ամենակարևորը՝  ապրելու ու սիրելու կամքը:

Վարպետորեն իրականացնելով  բեմադրող ռեժիսոր Էլմիրա Սոլոյանի  մտահղացումները,  ցուցումները և պատկերացումները՝ մոնոներկայացումն արժանացավ   հանդիսատեսի բարձր գնահատականին ու սրտաբուխ ծափերին:

Իրենց ելույթներով մոնոդրամայի  ռեժիսորական հագեցած աշխատանքը և դերասանական շնորհալի խաղը արժևորեցին Սուսաննա Խաչատրյանը, Իննա Դավիթաշվիլին, Նիկա Ղազարյանը:

«Armmono»-ն միակ փառատոնն է Հայաստանում, որը, թեև  փոքր ձևաչափով,  բայց դերասաններին դուրս է բերում  Հայաստանի սահմաններից ու ճանաչելի դարձնում  նաև  այլ քաղաքներում ու արտերկրում: Այս միջազգային փառատոնը ամրապնդեց մոնոժանրը Հայաստանում, երկրի վարկանիշը բարձրացնելով նրա  սահմաններից դուրս։ «Սառա» մոնոդրաման ցուցադրվել է  Երևանում, Գյումրիում  և Աբովյանում, այժմ արդեն նաև  Թբիլիսիում:

20230701

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են