Материалы

Ախալցխացի հավատացյալները Երուսաղեմ ուխտի մեկնելուց առաջ ստացան թեմակալ առաջնորդի օրհնությունը

Յուրաքանչյուր քրիստոնյայի սրտի փափագն է  լինել Երուսաղեմում,  աղոթել  Սուրբ Երկրի  տաճարներում և հոգեպես վերածնվել Աստծու պատվիրաններով ու քրիստոնեական հավատքով:

Այդ փափագով   2023 թվականի հուլիսի 4-ին,  Վիրահայոց թեմի  Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հավատացյալների խումբը եկեղեցում  աղոթք անելուց և հոգևոր հայրերի օրհնությունը ստանալուց հետո ճանապարհ ընկավ դեպի Երուսաղեմ:

 Ուխտագնացության ճանապարհին ուխտավորները Թբիլիսիում այցելեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: Թեմակալ առաջնորդ Հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը հանդիպելով ուխտավորներին, իր օրհնությունը բաշխեց նրանց՝  մաղթելով  ուխտի կատարում, նաև՝ Ամենազոր Աստծու շնորհներով  և  քրիստոնեական հավատքով ապրելու  կամք և ձգտում: Հայր Սուրբը գնահատանքի խոսքեր ուղղեց Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ, Ախալցիխեի և Բորժոմի  տարածաշրջանների հոգևոր տեսուչ  Հգշ. Տեր Հակոբ աբեղա Սահակյանին՝    հավատացյալների ուխտագնացությունը առաջնորդելու համար, բարի ճանապարհ և անփորձանք վերադարձ  մաղթեց  ախալցխացի հավատացյալներին:  

 Ստանալով առաջնորդի հայրական օրհնությունը՝ ուխտավորները շարունակեցին ճանապարհը դեպի Երուսաղեմ:

358047883 665482245622958 8657888481928877027 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են