Материалы

Վիրահայոց թեմի երիտասարդները մասնակցում են ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությանը

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի  ակտիվիստներ  Աննա Մկրտչյանը և Գիորգի Գաբրիելյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Հգշ. Տեր Կիրակոս վրդ- Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ, մասնակցում են «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ սույն թվականի հուլիսի 5-10-ը Հայաստանում տեղի է ունենում  «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով համահայկական ուխտագնացությունը։

Ավանդական դարձած ուխտագնացությանն իրենց մասնակցությունն են բերել հայորդի երիտասարդներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, ինչպես նաև թեմակալ առաջնորդներ և հոգևորականներ։

Ուխտավոր երիտասարդները այցելեցին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ստացան  Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։ Ուխտագնացության օրերին կազմակերպվում են այցեր Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ, Խոր Վիրապ վանքեր և Զվարթնոցի տաճար։ Ուխտագնացության վերջին օրը ուխտավորները Կոտայքի թեմում կմասնակցեն սրբազան Պատարագի արարողությանը։

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա կրթական դասընթացն այս անգամ կրում էր «Թվային Քրիստոնեական երիտասարդական աշխատանք» անվանումը: Կրթական առաջադրանքներն ուղղված էին  թվային աշխարհում երիտասարդների գործունեության ակտիվացմանը։

3585170

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են