Материалы

Վիրահայոց թեմի երիտասարդ հոգևոր սպասավորները մասնակցեցին Բոբողվաթիի հանդիպմանը

2023 թվականի սեպտեմբերի 4-7-ը, «Լազարե» հիմնադրամի «Երիտասարդները՝ հանուն խաղաղության» նախագծի շրջանակներում, Վրաց Ուղղափառ եկեղեցու Բոբողվաթիի նստավայրում տեղի ունեցավ տարբեր կրոնական  թեմերի երիտասարդ հոգևոր ծառայողների հանդիպում-վարժանք:

Վիրահայոց թեմի առաջնորդ Հգշ. Տեր Կիրակոս  վրդ. Դավթյանի օրհնությամբ, միջկրոնական հանդիպմանը մասնակցում էին Արժ. Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը, բարեշնորհ Ալբերտ սրկ. Արշակյանը,Գևորգ սրկ. Ավետիսյանը և  Ռաֆայել դպիր Գասպարյանը:

Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին Վրաց Ուղղափառ եկեղեցու 4 հոգևորական և Վրաստանի մուսուլմանական թեմից՝ 4 իմամ:

Հանդիպման նպատակն էր զրուցել թեմերում խաղաղության պահպանման և ամրապնդման կարևորության մասին և քննարկել դրանում հոգևոր առաջնորդների դերը:

Քննարկումների խոսույթը  և վարժանքը վարում էր հակամարտությունների  դրսևորման տարբեր ձևերի  փորձագետ Նինո Կալանդարիշվիլին:

Image 10 09 23 11 16

Աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվեցին  խաղաղության տեսության կարևոր հարցերից վստահության գործոնը, դրա տեսությունը և գործնական դրսևորումները, հակամարտության փուլերը, ինչպես նաև հակամարտության գործողություններից խուսափումը,  խաղաղ և անվտանգ կյանքի, միջմշակութային հարաբերությունների հետ կապված  թեմաներ և  հարցեր:

Ակտիվ քննարկումներ  տեղի ունեցան միջմշակութային, կրթության, կարծրատիպերի, անվտանգության, ամենօրյա  խաղաղության ցուցիչների, տեղային, տարածաշրջանային և հասարակական մակարդակով թեմի առաջնորդների  գործունեության և ընդհանուր առմամբ կրոնական համայնքների միջև փոխհարաբերությունների և համագործակցութան տարբեր  հարցերի շուրջ:

     Կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աշխատանքը նախագծի կարևորագույն ընթացակարգերից մեկն է, քանզի հոգևոր անձանց ներդրումը նշանակալից է  երկրում կայուն  խաղաղության կառուցման և ապահովման գործում,իսկ տարբեր կրոնական թեմերի միասնական աշխատանքը էլ ավելի արդյունաբետ և արգասաբեր է դարձնում այդ գործընթացը:

«Լազարե» հիմնադրամը պլանավորում է ընդարձակել արդեն ստեղծված հարթակը և աջակցել խաղաղության կառուցման ոլորտում կրոնական հոգևոր  ծառայողների համագործակցությունը ինչպես միմյանց, այնպես էլ տարբեր ակտորների հետ:

Image 10 09 23 11

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են