Материалы

Հանդիպում համահայկական գրողների միության ներկայացուցիչների հետ

2023 թվականի սեպտեմբերի 15-ին,  Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը հյուրընկալեց Համայկական գրողների միության նախագահ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Աբգար Ափինյանին, «Հայրենիքի ձայն» համայկական գրողների միության մշակութային ամսաթերթի խմբագիր Սուսաննա Ղազարյանին և միության անդամ Տարոն Գլակին:

«Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի ողջույնի խոսքից և հյուրերին ներկայացնելուց հետո, գրականագետ Աբգար Ափինյանը, անդրադարձ կատարելով հայ գրականության մատենագրությանը, իր բանախոսության առանցք դարձրեց հայ գրականության զարգացման արդի շրջանը: Բանասիրական գիտությունների թեկնածուն կարևորեց գրական անդաստանում տիրող իրավիճակը, որը  թեև հագեցած է  ստեղծագործող անհատների բանաստեղծական և արձակ խոսքով, սակայն սակավաթիվ է դարձել գրականագետներով, գրականությունը քննադատաբար ընկալող,  ստեղծագործողին ուղղորդող դեմքերով, որոնց վերլուծությունը, ճշմարիտ և շտկող խոսքը այնքան անհրաժեշտ, զարգացնող և ոգևորիչ է  ստեղծագործողի համար:

Հանդիպման ուղենիշը համայն հայության ստեղծագործական մտքի համախմբումն էր, միասնության գաղափարը, որը, անշուշտ, հայ գրականության արդի փուլում երիտասարդ ստեղծագործողին ոգեշնչող է,  ճանաչում և ժողովրդականություն բերող, նրա գործերի տարածման  երաշխիքը:

Հանդիպումն անսովոր էր և հետաքրքիր, կենդանի հարց ու պատասխանի ձևաչափով, համեմված հայ գրականության ռահվիրաների արձակ գործերից մեջբերումներով և պոեզիայի նմուշների ասմունքով:

Img

Img

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են