Материалы

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը մասնակցեց Վրաստանի «Կանանց խորհրդի» միջոցառմանը

2023 թվականի սեպտեմբերի 16-ին, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության  նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հայրական օրհնությամբ, թեմի «Հայարտուն» կենտրոնը մասնակցեց Վրաստանի խորհրդարանի գրադարանում  կազմակերպված «Կինը՝ մշակույթի և մշակույթի համար սերունդների երկխոսությունը» խորագրով միջոցառմանը:

Միջոցառումը  բազմաբղետ էր, հագեցած Թբիլիսիի բազմազգ  կոլորիտով և արտասահմանում բնակվող վրացի տարագիրների ելույթներով: Յուրաքանչյուր ազգային փոքրամասնություն կազմակերպել էր իր ազգային մշակույթն արտացոլող անկյուն:

«Հայարտուն» կենտրոնը ներկայացել էր ազգային նվագարաններով, գեղեցիկ տարազներով և խոհանոցով, նաև ներկաներին առաջարկելով հայկական ճաշատեսակների և խմորեղենի բաղադրատոմսերը:

3

Հիանալի ընդունելության արժանացավ մենակատար Աիդա Բազոյանի կողմից Սայաթ-Նովայի «Քամանչա» երգի հայերեն և վրացերեն կատարումը՝  Իվանե Մկրտչանի ղեկավարությամբ ազգային գործիքներրի՝ դհոլի և դուդուկի նվագակցությամբ:

Գեղեցիկ  ձևավորման և բարձրարժեք ելույթի համար «Հայարտուն» կենտրոնը, Աիդա Բազոյանը և Իվանե Մկրտչյանը արժանացան «Կանանց խորհրդի» շնորհակալագրին:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը  (նախագահ՝ Սուսաննա Խաչատրյան) շնորհակալություն է հայտնում «Հայարտուն» կենտրոնին (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան), «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնին (աշխատակիցներ՝ Գոհար Մազմանյան, Էդիտա Զոհրաբյան), դուդուկի և դհոլի դասարանների սովորողներին (ուսուցիչ՝ Իվանե Մկրտչյան) և նախակրթարանի սաներին ու նրանց ծնողներին միջոցառմանը հավուր պատշաճի մասնակցության համար:

2

 

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2023 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են