Материалы

Խաչվերացը կամ խաչի փառաբանության տոնը Վիրահայոց թեմում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը, որը շարժական է, 2023 թվականին նշվեց սեպտեմբերի 17-ին:

Վիրահայոց թեմի եկեղեցիներում  տոնը նշվեց Սուրբ Պատարագներով: Խաչվերացը խաչին նվիրված  տոներից ամենակարևորն է, որի խորհուրդը գերությունից Խաչի վերադարձն է ու փառաբանությունը:

Խաչի փառաբանության օրը Վիրահայոց թեմի եկեղեցիներում Սուրբ խորանին փառավորապես բարձրացվել էր ռեհանով զարդարված խաչը:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ,  Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց արժանապատեվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը, իսկ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում տոնական Սբ. Պատարագի պատարագիչն էր  արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանը: 

Հավարտ  Սուրբ Պատարագի թեմակալ առաջնորդը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, հավատացյալներին  մեկնաբանեց գերությունից Տիրոջ խաչափայտի վերադարձի և Գողգոթայում կանգնեցման մասին, որտեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց կամ «Սըբխեչ», խոսեց խաչի նշանակության և զորության մասին, հավատացյալներին հորդորեց անսասան մնալ իրենց հավատքին, հույսով ու համբերությամբ  կրել իրենց բաժին ընկած անտեսանելի խաչի  ծանրությունը, ընդունել այն որպես Աստծու կողմից տրված փորձություն,  հավատքի ու հոգու զորության ամրապնդում,  արժևորել, պահպանել, սերունդներին փոխանցել եկեղեցական և ազգային տոները, անքակտելի պահել կապը Աստծու տան հետ:

1

Նույն օրը Թեմի եկեղեցիներում, հավարտ երեկոյան ժամերգության Խաչի փառաբանության տոնին նվիրված կատարվեց Խաչվերացի թափորի հատուկ կարգ և օրհնվեց օրվա խորհրդանիշ ռեհանը ու բաժանվեց ժողովրդին:

Խաչվերացի տոնը Սրբազան Պատարագով և հանդիսավորությամբ նշանավորվեց Սամցխե Ջավախքի և Քվեմո Քարթլիի տարածաշրջանի  Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցիխեի Մառնեուլիի, Թեթրիծղարոյի, Ծալկայի շրջանների և գյուղերի հայոց եկեղեցիներում:

Երկուշաբթի օրը Հիշատակ մեռելոց է: Եկեղեցիներում կկատարվի  հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ննջեցյալների: Սկիզբը ժամը 12:00:

1

1

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են