Նորաօծ եպիսկոպոսը մատուցեց իր անդրանիկ Պատարագը
2023 թվականի հոկտեմբերի 9-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Շողակաթ» վանքում մատուցեց եպիսկոպոսական անդրանիկ Սուրբ Պատարագը:
Սբ. Պատարագին ներկա էին հոգևորականներ ու սարկավագներ, նաև հավատացյալներ Վրաստանի հայաբնակ շրջաններից և քաղաքամայր Թբիլիսիից: Հընթացս Սուրբ Պատարագի պատարագիչ Կիրակոս եպիսկոպոսը քարոզը սկսեց Արցախի ժողովրդի բռնի տեղահանության հետևանքների, Հայաստանին ու հայ ժողովրդին պատուսած մարտահրավերի ու ծանր օրերի վրա անդրադարձումով: Սրբազան հայրը հավուր պատշաճի խոսելով հավատքի, Եկեղեցու զորավոր ուժի մասին, Սբ. Պատարագի մասնակիցներին հորորեց չկտրվել Աստծուց, չհեռանալ Եկեղեցուց և ապրել հույսով՝ ապավինելով Բարձրյալի ողորմածությանը: Պատարագիչ եպիսկոպոսը հույս հատնեց, որ Աստվածապաշտ հայ ժողովուրդը, տնավեր ու ամեն ինչ կորցրած արցախահայությունը իր միասնությամբ, առ Աստված ունեցած մեծ հավատքով կգտնի այն զորեշ ուժը, որը հաղթանակներ ու վերածնունդ բերող է: Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոսը ներկաներին հորդորեց լինել միասնական, ապրել համախմբվածությամբ ու հաղթանակների ակնկալիքով:
Ներկաները հավատքի մեծ զգագումով, հաղթանակների ու վերածննդի հույսով մասնակցեցին Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոսի մատուցած անդրանիկ Սբ. Պատարագին և ստացան հաղորդություն նորաօծ եպիսկոպոսի ձեռամբ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր վանքերում և եկեղեցիներում ուխտի իրենց Սուրբ Պատարագները մատուցեցին մյուս նորաօծ եպիսկոպոսները: