Материалы

Թբիլիսիում բացվեց Թենգիզ Միկոյանցի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը

2023 թվականի հոկտեմբերի 15-ին, իրավաբան և իրավագետ Կարեն Եղիազարյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ ,Թբիլիսիի Iart Gallery ցուցահանդեսային տարածքում բացվեց Վրատտանի և ՀՀ նկարիչների միության անդամ,  թբիլիսահայ ճանաչված գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի անհատական ցուցահանդեսը՝ «Թբիլիսյան աշնանային գույներ» խորագրով:  Ցուցահանդեսի ձևաչափով ներկայացված էին հեղինակի կողմից ինչպես նախորդ տարիներին վրձնած, այնպես  վերջին ժամանակաշրջանում ստեղծագործած աշխատանքները: 

Ցուցասրահների պատերը այցելուներին հնարավորություն ընձեռեցին վերստին ըմբոշխնել ներկապնակի ու վրձնի միջոցով «վերակենդանացած» հին Թիֆլիսի կոլորիտային տեսարանների, խայտաբղետ փայտաշեն պատշգամբների, քաղաքի  մոռացված  հատվածների,  «իտալական» բակերի,  բազմազգ ու բազմակրոն քաղաքի կենցաղն ու առօրյան արտացոլող պատկերների հիացմունքը:

2

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին  Վրաստանի  նկարիչների ընկերության, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու , տարբեր հաստատությունների, ոչկառավարական կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը:

Ցուցահանդեսի բացմանը հյուրերին և  ներկա հասարակությանը ողջույնի խոսքով դիմեց միջոցառման կազմակերպիչ Կարեն Եղիազարյանը, ով կարևորեց վրաց-հայկական բազմադարյա  անսասան կապերի նշանակության, մշակութային հարաբերությունների և երկու ժողովուրդների միջև եղբայրության խորացման գործում  նման միջոցառումների  առանձնահատուկ դերը:  

Ցուցահանդեսը մեկօրյա էր՝ վերստին ներկայացելու  ակնկալիքով:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2023 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են