Կրոնի գործակալության նախագահը շնորհավորեց Վիրահայոց թեմի առաջնորդին եպիսկոպոսական ձեռնադրության և օծման կապակցությամբ
2023 թվականի հոկտեմբերի 1-ին, Վրաստանի կառավարության վարչությունում կայացավ հանդիպում Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի միջև:
Գործակալության նախագահը շնորհավորեց Վիրահայոց թեմի առաջնորդին եպիսկոպոսական ձեռնադրության և օծման կապակցությամբ և գոհունակություն հայտնեց Կրոնի գործակալության հետ Վիրահայոց թեմի արգասաբեր համագործակցության համար: Պարոն Վաշախմաձեն արժևորեց նաև համագործակցությունը միջկրոնական խորհրդակցության ձևաչափով, որին ակտիվորեն ընդգրկված է Վիրահայոց թեմը:
Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոսը շնորհակալություն հայտնեց գործակալության նախագահին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար և հայտարարեց, որ նոյեմբերի 16-ին, հանդուրժողականության միջազգային օրը Վիրահայոց թեմը պատրաստ է հյուրընկալելու միջկրոնական խորհրդակցական խորհրդի անդամներին:
Կրոնի գործակալությունում կայացած հանդիպմանը ներկա էր նաև Կրոնի գործակալության մարտավարական հետազոտության, վերլուծության և տարածաշրջանների հետ ծառայության պետ Նինո Ճավճավաձեն: