Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց ՆԱՏՕ-ի ժողովրդական դիվանագիտության ծրագրի աջակցության հանդիպմանը

2023 թվականի  նոյեմբերի 6-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը,  մասնակցեց „Together for Georgia's euro-Atlantic Choice“ նախագծի շրջանակներում, Վրաստանում ՆԱՏՕ-ի դաշնակից գրասենյակի  տնօրեն Ալեքսանդր Վինիկովի  հետ կայացած հանդիպմանը: Վիրահայոց թեմի առաջնորդին ուղեկցում էին բարեշնորհ սարկավագներ  Գևորգ  Ավետիսյանը և Գիորգի Աբրամյանը:

Հանդիպմանը, որը կազմակերպել էր Վրաստանի  «21-րդ դար» միությունը, ներկա էին Վրաց Ուղղափառ Եկեղեցու թեմերի առաջնորդները, Վրաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները,  Համայն Վրաստանի  մուսուլմանական վարչության առաջնորդը:

Հանդիպման նպատակն էր կրոնական միավորումների ներկայացուցիչներին  տեղեկատվություն հաղորդել Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) և Վրաստանի  համագործակցության արդի փուլի մասին: Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն իր ելույթում խոսեց Վրաստան-ՆԱՏՕ դաշինքի համագործակցության հանգուցային հարցերի, քաղաքական տեսանկյունների, աշխարհում ստեղծված դրամատիկ  իրադարձությունների մասին,  ուշադրությունը կենտրոնացրեց   Վրաստանում  բազմազգ  զինավարժություններ  անցկացնելու  նշանակության վրա: ՆԱՏՕ-ի  դաշնակից գրասենյակի  ղեկավար  Ալեքսանդր Վինինկովը՝ խոսելով ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություների մասին, ընդգծեց համագործակցության  գործիքները և Վրաստանի համար դաշինքի գործնական և քաղաքական  աջակցությունը:

Հանդիպման  եզրափակիչ մասում կրոնական  միավորումների ներկայացուցիչների հարցերին պատասխանեցին հանդիպման կազմակերպիչները:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են