Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ներկայացուցիչը հյուրընկալվեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում
2023 թվականի նոյեմբերի 15-ին, Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության քաղաքականության, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավարի տեղակալ տիկին էվիա Կոտանը այցելեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: Տիկին Կոտանին ընդունեց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը:
Տեր Կիրակոս Սրբազանը երկուստեք կայացած զրույցի ժամանակ Եվրամիության ներկայացուցչին ծանոթացրեց Վիրահայոց թեմի պատմության, հոգևոր-եկեղեցական կյանքի մի շարք ծրագրերի հետ, խոսեց այն աշխատանքների մասին, որոնք իրականացվում են թեմի մշակութային, կրթական և երիտասարդական բաժիններում, ինչպես նաև կարևորեց հասարակական, քաղաքացիական ինտեգրման ուղղությամբ տարվողաշխատանքները և ապագա պլանները:
Զրույցի ընթացքում երկուստեք համաձայնեցին շարունակել հանդիպումները և երկխոսությունները, ինչը, անշուշտ արդյունավետ կլինի կողմերի համար:
Հանդիպումն անցավ ջերմ բարեկամական մթնոլորում: Հանդիպմանը ներկա էր համայնքային նախաձեռնությունների զարգացման հիմնադրամի ղեկավար Մարի Միքոյանը: