Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հյուրընկալվեց Վրաստանում Էստոնիայի Հանրապետության դեսպանը
Վիրահայոց թեմում մեկնարկել է Վրաստանում գործող դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների և ներկայացուցչությունների պատկան դեմքերի ճանաչողական բնույթի այցելությունները Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմ:
Նոյեմբերի 16-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հյուրընկալվեց Վրաստանում Էստոնիայի Հանրապետության դեսպան տիկին Ռիինա Կալջուրանդին:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը բարձրաստիճան հյուրի հետ շրջայց կատարեց հինավուրց ու զորավոր Սուրբ Գևորգ եկեղեցում, պատմեց զարմանահրաշ զարդանկարների մասին: Թեմակալ առաջնորդը Էսպոնիայի Հանրապետության դիվանագետին պատմեց այն աշխատանքների մասին, որ իրականացնում է Թեմը իր ամենօրյա գործունեությամբ և ապագայի տեսլականով: Կայացած զրույցի ժամանակ կողմերը համաձայնեցին շարունակել հանդիպումները և երկխոսությունները, որոնք, անշուշտ, օգտակար կլինեն երկուստեք:
Հանդիպմանը ներկա էր համայնքային նախաձեռնությունների զարգացման հիմնադրամի ղեկավար Մարի Միքոյանը: