Материалы

Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հյուրընկալվեց Վրաստանում Էստոնիայի Հանրապետության դեսպանը

Վիրահայոց թեմում մեկնարկել  է Վրաստանում գործող դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների և ներկայացուցչությունների  պատկան դեմքերի ճանաչողական բնույթի այցելությունները Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ  Եկեղեցու  Վիրահայոց թեմ:

Նոյեմբերի 16-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հյուրընկալվեց  Վրաստանում Էստոնիայի Հանրապետության դեսպան տիկին  Ռիինա  Կալջուրանդին:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս  եպիսկոպոս Դավթյանը բարձրաստիճան հյուրի հետ շրջայց կատարեց  հինավուրց ու զորավոր Սուրբ Գևորգ եկեղեցում, պատմեց զարմանահրաշ  զարդանկարների մասին: Թեմակալ առաջնորդը  Էսպոնիայի Հանրապետության  դիվանագետին  պատմեց այն աշխատանքների մասին, որ իրականացնում է  Թեմը  իր ամենօրյա գործունեությամբ և ապագայի տեսլականով: Կայացած զրույցի ժամանակ կողմերը համաձայնեցին  շարունակել  հանդիպումները և երկխոսությունները, որոնք, անշուշտ, օգտակար կլինեն երկուստեք:

Հանդիպմանը  ներկա էր համայնքային  նախաձեռնությունների  զարգացման  հիմնադրամի ղեկավար Մարի Միքոյանը:

 

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են