Материалы

Վիրահայոց թեմում հյուրընկալվեց Վրաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանը

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում շարունակվում է դիվանագիտական առաքելությունների  առաջին դեմքերի  և ներկայացուցիչների հյուրընկալությունը:

Ճիշտ այսօր, 2023 թվականի նոյեմբերի 24-ին, Վիրահայոց  թեմում հյուրընկալվեց Վրաստանում Իտալիայի Հանրապետության դեսպան պարոն Էնրիկո Վալվոն:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը  Իտալիայի դեսպանին ծանոթացրեց  թեմական աշխատանքի յուրօրինակությանը, ազգային և քաղաքացիական տեսանկյունից բխող առանձնահատկություններին,  զրուցեց ամենօրյա աշխատանքների և ապագայի պլանների մասին:

Կիրակոս  Սրբազանը ընդգծեց դիվանագետների հետ  իրականացվող հանդիպումների  կարևորությունը, ինչին հետևեց   կողմերի համաձայնությունը երկխոսոսությունը շարունակական դարձնելու մասին:

Հանդիպմանը մասնակցում էին  համայնքային նախաձեռնությունների զարգացման հիմնադրամի հիմնադիր Առնոլդ Ստեփանյանը և  այդ նույն հիմնադրամի ղեկավար Մարի Միքոյանը:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են