Материалы

Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ և դուրս բերվեց Սբ. մասունք՝ նվիրված Սբ. Առաքյալների տոնին

Հայաստանյայց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին 2023 թվականի դեկտեմբերի 2-ին, , տոնեց  Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը:

Վիրահայոց թեմի առաջնորդանիստ, Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում , արժանապատիվ Տեր Հուսիկ քահանայի ձեռամբ մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ:

Հոծ բազմություն էր հավաքվել եկեղեցում, ներկա էին նաև Վիրահայոց թեմի  մայրենիի ուսուցման «Սբ. Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա վարժարանի սաները, բազում երիտասարդներ:

Հընթացս Սբ. Պատարագի  Պատարագիչ Տեր Հուսիկ քահանան քարոզ խոսեց Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի մասին, ովքեր լինելով  Քրիստոսի անխոնջ 12 առաքյալներից էին, գալով Հայաստան` քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով «առաջին լուսավորիչներ» կոչմանը: Դեռևս քրիստոնեության արշալույսին նրանք նահատակվեցին Հայաստանում: Առաքյալների գործունեության արդյունքում 301 թվականին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն:

2

Հավարտ  Սբ. Պատարագի  դուրս բերվեց Թովմաս առաքյալի մասունքակիր աջը՝ ի երկրպագություն ներկա հավատացյալների:

Հավատացյալները ակնածանքով և խոր հավատքով մոտենում էին Սբ. Խորանին, համբուրում Աստվածաշունչը և  հպվում ու երկրպագում Սուրբ մասունքակիր աջը:

Եկեղեցու խորանին Սբ. Թովմաս առաքյալի մասունքակիր աջը դրված էր մինչև օրվա վերջը և բոլոր հավատացյալները հնարավորություն ունեին հպվելու, երկրպագելու և ստանալու Սուրբ Թովմաս առաքյալի մասունքների օրհնությունը:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են