Материалы

Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում Դանիայի թագավորության դեսպանը այցելեց Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի

Հայաստանյայց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում   շարունակվում է  Վրաստանում իրենց գործունեությունն իրականացնող  դիվանագետների  հյուրընկալությունը:

2023 թվականի դեկտեմբերի  8-ին, Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցի  այցելեց  Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում Դանիայի թագավորության  արտակարգ և լիազոր դեսպան Աննե Թովթ Սորենսը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս  Դավթյանը հյուրընկալեց  տիկին  Սորենսին, նրան ծանոթացրեց Թեմի կառուցվածքի,  եկեղեցիների  թվաքանակի և աշխատանքների հետ:  Սրբազան Հայրը  զրույցում ընդգծեց   Թեմի գործունեության  յուրահատկությունը, որը հոգևորի  հետ միասին կարևորում  է նաև Թեմի  հովանու ներքո գործող կրթամշակութային և երիտասարդական  կենտրոնների  գործունեությունը, խոսեց  ներկայումս տարվող աշխատանքների և ապագայի  պլանների ու ծրագրերի մասին:

Հանդիպման ընթացքում  երկուստեք ընդգծվեց նշված ձևաչափի կարևորությունը,  ինչին հետևեց  կողմերի համաձայնությունը  նման  երկխոսությունները շարունակելու անհրաժեշտության մասին:

Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոսը և  հյուրերը  շրջայց կատարեցին  հինավուրց  առաջնորդանիստ եկեղեցում, լսեցին եկեղեցու պատմությունը  և դիտեցին  եկեղեցու պատերը  զարդարող որմնանկարները:

Հանդիպմանը մասնակցեցին Համայնքային նախաձեռնությունների  զարգացման  հիմնադրամի հիմնադիր  Առնոլդ Ստեփանյանը և հիմնադրամի ղեկավար  Մարի Միքոյանը:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են